Рубрика: Без рубрики

Դիպլոմային աշխատանք

Երևանի «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Նախադպրոցական կրթություն

Դիպլոմային նախագիծ 

 

Թեմա` Խաղերի և ծեսերի դերը նախակրթարանում

Հեղինակ` Անահիտ Գալուստի Գալստյան

Նախագծի ղեկավար՝  Գայանե  Թորոսյան

 

ՀՀ  ք. Երևան 2018թ.

Ներածություն­­­­­­­­­­ ­­­­­­­­­­­­­­­­

Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոց է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը:

Դերային խաղը ուսման և փորձի ձեռք բերման արդյունավետ ձևերից մեկն է:

Խաղը երեխայի կյանքի բնականոն   զարգացման գործընթաց է:

Խաղը երեխային հնարավորություն է տալիս զննել, ստուգել, զարգացնել մտքեր և գաղափարներ և փորձելեվ ու սխալվելով սովորել:

Ինչպես ասում է ամերիկյան մանկական գրականությունը. ,,Երեխայի աշխատանքը խաղն է,,:

Երեխան զարգանում է խաղի միջոցով, իրեն շրջապատող աշխարհը ճանաչում, ընկալում է  խաղի միջոցով:

Ամենասովորական զրույցն ու քննարկումն էլ  կաելի է վերածել դերախաղի:

Դերային խաղը կարող է կապ չունենալ առօրյայի հետ, այստեղ գործում է երեխայի երևակայությունը, երեխայի միտքն ավելի ազատ է, անկաշկանդ, ինքնուրույն, ստեղծագործ և անսահմանափակ…

Ծեսերը երեխայի ընդհանուր զարգացման գործընթացում նույնպես մեծ դեր և նշանակություն ունեն:

Ծեսերի միջոցով երեխաները սովորում են լինել ավելի ինքնուրույն, ազատ անկաշկանդ շփվել միմյանց, մեծերի և անծանոթների հետ:

Ծեսը ազգայինը յուրացնելու լավագույն միջոցներից է:

Նպատակը և խնդիրները

  • Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ինքնարտահայտվելու կարողության զարգացում
  • Ազատ և անկաշականդ շփում հասակակիցների և մեծերի հետ
  • Նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտությունների ձեռքբերում
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում
  • Գեղագիտական ճաշակի զարգացում
  • Տեսածի, լսածի վերաբերյալ խոսելու կարողություն
  • Իրավիճակը շտկելու կարողություն
  • Բարդույթներից ազատագրում

 

Խաղի դերն ու նշանակությունը երեխայի կյանքում

 

Խաղը կարևոր դեր ունի  նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման, դաստիարակության, աշխարհընկալման գործում: Խաղի բովանդակությունը  ճիշտ օգտագործելու դեպքում դաստիարակը կարող է հասնել երեխայի մեջ դրական և կարևոր որակների ու հատկությունների ձևավորմանն և դրանց հետագա զարգացմանը:

Խաղը երեխայի միակ և ամենասիրած զաբաղմունքն է: Երեխան խաղում է միշտ և ցանկացած պահի : Այն թույլ է տալիս բավարարել շատ պահանջներ՝ օրինակ հետազոտության, զվաճանքի, ինքնահաստատման, հավաքված էներգիայի օգտագործումը և այլն:   Խաղի օգնությամբ  երեխան  ձեռք է բերում  այնպիսի որակներ, ինչպիսիք են շփվողականությունը, լ նախաձեռնությունը, , իր գործողությունները հասակակիցների գործողությունների հետ կորդինացնելու ընդունակությունը: Խաղերի միջոցով երեխաները փորձում են արտահայտել իրենց զգացմունքները, բացահայտել  իրենց  ներքին աշխարհը,  լուծել ներքին կոնֆլիկտները, բարձրացնել ինքնագնահատականը:

Խաղը փոխգործուն է.  Խաղալու համար երեխան պետք է փոխգործի որևէ իրի կամ մարդու հետ:    Նա պետք է զբաղված լինի ազդելով մարդու կամ իրի վրա, հակազդելով փոփոխություններին , որին այն ենթարկվում է:  Գործողությունը փոխադարձ է, քանի որ անգամ իրերն են փոխգործում, երբ դրանցով խաղում են:

Խաղն ազատ է, հանպատրաստից և ոչ հարկադիր: Խաղալու համար երեխան պետք է ցանկանա անել այն, ինչ նա անում է: Նա կարող է գործողությունն ինքը ընտրած լինի, կամ դաստիարակը առաջարկած լինի, բայց երեխան պետք է ազատ անի դա: Եթե խաղի ընթացքում երեխան  իր ընտրությունը ինքնուրոյն չի կայացնում այլ կատարում է դաստիարակի ցուցուները  ուրեմն նա չի   խաղում:

Խաղը երեխայի համար հետաքրքիր և հրաշալի է:  Խաղի ժամանկ երեխան կլանվում է այն բանով  ինչ նա անում է:

Խաղն անվերջ է  և երևակայական, արտահայտիչ, ստեղծագործ և տարամետ:  Երեխաների խաղի մեջ ճիշտ կամ սխսլ պատասխաններ չկան: Խաղի ժամանակ երեխաները կլանված են մի պրոցեսում, որտեղ նրանք ինչ էլ որ անում են , եթե դա վտանգավոր չէ իր կամ ուրիշների համար, ընդունելի է և նպաստում է գործունեության կարևորմանը:

Հիմնավոր ուսուցման համար երեխայի իրականացվելիք խաղը պետք է ներառի բոլոր այս 4 հետևյալ հատկանիշները՝

Այն պետք է լինի փոխգործուն, հանպատրաստից և ազատ, երեխայի համար շատ հետաքրքիր և անվերջ:

Խաղը երեխայի  համար կարևոր է և լուրջ: Երբ երեխան իր կամքով, ազատ և անվկաշկանդ շփվում է այլ մարդկանց կամ իրերի հետ , բավարարում է իր հետաքրքրությունները, պահանջմունքները, կարողանում է իր իսկ խաղից ելնելով  հետևություններ, վերլուծություններ կատարել:

Խաղը երեխային հնարավորություն է տալիս զննել, ստուգել, զարգացնել մտքեր և գաղափարներ, իր սխալներից ելնելով սովորել և կատարելագործվել:

 

 

Խաղդերախաղթատրոն

Մեծահասակների դերային խաղը այսինքն թատրոնը պատկերացնում ենք միայն բեմի վրա` աթոռներ, վարագույր, սյուժե…

Փոքրերը խաղում են յուրովի, խաղում են իրական  կյանքը:

Երեխաները հանպատրաստից կարող են ներկայացումներ խաղալ, անհրաժեշտ բեմական բոլոր միջոցները կարող են հենց տեղում պատրաստել` ներկայացնել և ներկայանալ կենդանի ձևով:

Խաղ-ներկայացումը հնարավորություն է տալիս երեխային ներկայանալու, արտահայտվելու, դառնալու ավելի անմիջական և շփվող: Դերային խաղերից ծնվում են թատերական ներկայացումներ

 

 

 

Տիկնիկային թատրոնը որպես դաստիարակության միջոց

 

Ամաչկոտ երեխայի համար տիկնիկի հետ խաղը շատ կարևոր է: Երեխան սկսում է խաղալ, պատկերացնում է տարբեր իրավիճակներ,  կերակրում է, պատմում  հեքիաթներ, տիկնիկից  նա չի ամաչում , ընկճվում ավելի  ազատ է: Տիկնիկի հետ խաղալիս` երեխան ավելի համարձակ է դառնում, ազատվում է բարդույթներից:

Երեխային  տիկնիկային թատրոն տանելուց բացի,  ծնողները   տանը ևս կարող են   “Տիկնիկային թատրոն խաղալ ” : Միասին ընտրել համապատասխան թեման, նյութերը, որոնցով կարելի է պատրաստել տիկնիկ  և միասին բեմականացնել:

Այս գործընթացը կնպաստի երեխայի գեղագիտական ճաշակի զարգացմանը:  Տիկնիկ պաստաստելու ընթացքում խոսեցնել երեխային, հարցնել նրա կարծիքը: Սա կստեղծի մի յուրօրինակ  կապ ծնողների հետ, կդառնա հաղորդակցման լավագույն միջոցներից մեկը:  Վերջում տիկնիկներով կարելի է խաղալ դերային խաղ` խաղի մեջ ներգրավվելով մյուս երեխաներին: Այս գործընթացն էլ կձևավորի երեխայի մեջ խմբով աշխատելու ունակություն, ազատ, անկաշկանդ շփվելու կարողություն հասակակիցների և մեծերի հետ:

        Ռոդարիական թատրոն`ռոդարիական հնարքներով  

Ռոդարիի հեքիաթները գրավիչ, ստեղծական, միտք խթանող նյութեր են, որոնք զարգացնում են երեխաների երևակայությունը: Կարևորվում է երեխայի շփվելու խնդիրը,  միջավայրին հարմարվելու ընթացքը:

Ի±նչ է անհրաժեշտ դրա համար:

Հնարավորություն տալ երեխային արտահայտվելու, ինքնուրույն գործելու: Ռոդարիական հնարքներով հորինված հեքիաթները, խաղերը հետաքրքիր են, զվարճալի, ուսանելի:

  • Հեքիաթների “աղավաղում”
  • Հեքիաթների շիլափլավ
  • Ի±նչ կլիներ, եթե…
  • Հին խաղեր
  • …..

 

Այս գործընթացի ժամանակ երեխաները ազատ են արտահայտելու իրենց մտքերը:

Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ պետք է  հորինել սովորեցրնեք:

Ջ.Ռոդարի

Ռոդարիական թատրոնը  հենց այն է,  երբ ներկայացման ժամանակ երեխան կարող է մի նոր խոսք, շարժում մտցնել` անսպասելի, հետաքրքիր ընթացք կամ ավարտ հաղորդելով ներկայացմանը: Սրանից ներկայացումը չի փոխվի, նոր համ ու հոտ կստանա:

Ռոդարիական թատրոնում  առաջնայինը ստեղծականություն է:

 

                                     Դերային խաղեր

 

 Խաղալիքի դերը երեխայի զարգացման գործում

Դերախաղ` խաղալիքով

 

Խաղալիքն ունի հուզական և հոգեբանականկան մեծ ազդեցություն երեխայի զարգացման գործընթացում:

Մասնավորապես դաստիարակության մեջ կարևոր դեր են խաղում տիկնիկները: Տիկնիկով ճիշտ ընտրված խաղը հնարավորություն է տալիս ձեռք բերել մի շարք հմտություններ կապված ամենօրյա կենցաղային կյանքի հետ:

Տիկնիկի միջոցով մեծերը կարող են երեխային սովորեցնել քնել, ուտել, ենթարկվել: Երեխան օգտագործում է իր անսպառ երևակայությունը և ստեղծագործելու կարողությունը խաղալով:

Եթե ծնողները չեն խաղում երեխայի հետ, ապա արդեն 2,5 տարեկանից սկսած երեխան փորձում է խաղալ` ներգրավելով “հերոս” խաղալիքներ:

Հետևաբար խաղալիքի անհրաժեշտությունն ունեն և° տղաները, և° աղջիկները:

Խաղալիքը դառնում երեխայի ամենամտերիմ ընկերը, խաղալիքի միջոցով երեխան իրականացնում է իր բոլոր երազանքները և ցանկությունները, մտահաղացումները:

Խաղալիքով խաղալիս`երեխան արտացոլում է իր պատկերացումները կյանքի, իրականության վերաբերյալ:

Դերային խաղերը ըստ երեխաների սեռի

Խոսելով դերային խաղերի մասին, պետք է նշել,հաշվի առնել երեխաների սեռային  առանձնահատկությունները, երեխաները սովորաբար խաղում են իրենց սեռերին համապատասխան խաղեր: Տղաները  խաղում են ավտոմեքենայով, կառուցում  տներ, զինվորներ ե նդառնում, ոստիկաններ,  իսկ աղջիկները ընտրում են մոր, տատիկի, բժշկի, ուսուցչի դերը:

Մինչև երեք տարեկան երեխաները չեն կիսում այս առանձնահատկությունները, վեց տարեկանից սկսած տղաները խաղում են “տղամարդու” խաղեր, որոնք իրենց քաջություն, ուժ, եռանդ, հմտություն են հաղորդում, իսկ աղջիկները ավելի հակված են քնքուշ  դերեր խաղալու:

Նմանատիպ դերային խաղերը սեռական դաստիարակության հիմքն են հանդիսանում, քանի որ երեխաներն  առաջին անգամ  ծանոթանում են կանանց և տղամարդկանց դերերին` մայր, հայր… Ճիշտ շեշտադրված դերային խաղից է կախված այն փաստը, թե ինչպիսի դաստիարակություն կստանա  երեխան, ինչպես է հետագայում  կազմելու ընտանիք, կառուցեու ճիշտ հարաբերություններ, հասկանալու  ներդաշնակ կյանքի իմաստը:

Խաղը երեխային պատրաստում է ապագա կյանքին:

 

Կարևորն այն է, որ երեխան լավատեսության և հավատի պաշար կուտակի ` անխուսափելի կենցաղային դժվարությունների դեմ պայքարելու համար:

Ջ.Ռոդարի

 

 

Սակայն չպետք է ենթադրել, որ միայն դերախաղը կարող է ավտոմատ կերպով դաստիարակել երեխային, սերմանել նրա մեջ էական արժեքներ: Ամենամեծ դերը բաժին է հասնում մեծահասակներին: Ծնողները  պետք է իրենց ճիշտ վարքի դրսևորմամբ ուղղորդեն երեխաներին: Չպետք է մոռանալ, որ երեխաների համար իրական հերոսները ծնողներն են:

Երեխաները շատ ուշադիր են և ընդօօինակում և  արտացոլում են այն, ինչ տեսնում են իրենց շրջապատող իրականության մեջ:

Դերախաղը խիստ սահմանափակուներ չպետք է ունենա, որպեսզի չխանագարի երեխաներին ավելի ազատ  և անկաշկանդ գործելուն:

 

Դերախաղը գիտելիքների, հմտությունների ձեռք բերման և յուրացման ձևերից է: Այն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվոլ բարդ իրավիճակներում և ինքնուրույն որոշումներ ընդունել և գործել:

Դերային խաղի ընթացքում  ոչինչ չի սպառնում երեխայի անհատականությանը: Նման գործընթացը ավելի շուտ վստահություն կփոխանցի երեխաներին, քան թեանհանգստություն կպատճառի:

 

  • Պետք է կազմակերպել դերային խաղ համապատասխան տարիքային խմբի համար
  • Հետևել, որ դերային խաղի ժամանակ մասնակիցները լինեն հասակակիցներ, սակայն չի արգելվում այդ խմբում ընդգրկել նաև չափահաս երեխաներ
  • Մտածել խաղալիքների ընտրության հարցում

 

Ծնողները միգուցե տանը ուշադիր են և հետևում են երեխայի դերային խաղին, բայց  դաստաիարակները պետք է հմտորեն կարողանան կազմակերպել դերային խաղերը ի օգուտ երեխաների բանավոր խոսքի զարգացմանը:

 

Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում

 

Օգտագործելով խոսքը երեխան շփման մեջ է մտնում , համագործակցում է մյուսների հետ: Միջանձնային հարաբերությունները ստեղծվում նաև  խաղի ժամանակ: Երբ երեխան խաղալիք է ուզում ընկերոջից պետք է խոսի նրա հետ, հարցնի, մտերմանա և առաջարկի խաղալ միասին: Դերային խաղի միջոցով ստեղծվում է կապ, միջանձնային հարաբերություն երեխաների միջև: Այս կապը դրական է ազդում  երեխայի զարգացման գործում, երեխան ազատվում է բարդույթներից, մեկուսանալու ցանկությունից, ձեռք է բերում ինքնավստահություն: Հետագայում դպրոցում երեխաների համար հեշտ է դառնում շփումը իր հասակակիցների, ուսուցիչների հետ: Երեխաները արդեն նախադպրոցական տարիքից, հաղթահարում են իրենց վախերը, ավելի հեշտ և բնականոն է ստացվում շփումները մեծահասակների հետ:

 

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն

Երեխան խաղում է մի շարք զգացմունքներին համապատասխան:

Դերախաղը հարստացնում է երեխայի զգացմունքները և զգայարանները

Դերախաղ կարող են կազմակերպել չափահաս երեխաները փոքրերի հետ, սա ունի դրական ուղղվածություն, երբ,կազմակերպելով դերախաղ, չափահաս երեխաները կարող են փոխանցել իրենց  “առաջնորդի” վարքը փոքրին:

Երեխաները պետք է խաղան իրենց հասակակիցների հետ, այլապես կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ:

Դերախաղը ծանոթանալու, շփվելու, ընկերանալու յուրահատուկ միջոց է:

Դերախաղի նշանակությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար   

Նախադպրոցական տարիքը կարևոր ժամանակահատված է երեխայի համար, այդ ժամանակ հիմք են դրվում անձի զարգացման ուղիները, կամքը և վարքի դրսևորումները, ակտիվորեն զարգանում է երևակայությունը, ստեղծգործելու ունակությունը:

Նվազագույնի հասցնելով նախադպրոցական տարիքի երեխայի խաղը` կազդի երեխայի անհատականության վրա:

Մինչև երեխայի դպրոց գնալը, խաղերը և դերային խաղերը տանը և մանկապարտեզում նախապատրաստում են երեխաներին դպրոցին, իսկ եթե դերային խաղերը  իսպառ բացակայում են երեխայի առօրյայից, երեխաները չեն ցանկանում գնալ դպրոց կամ հենց դպրոցում կորցնում են իրենց հետաքրքրությունները և դժվարությամբ են ինքնահաստատվում: Ինչպես հայտնի է հենց խաղի մեջ է արտացոլվում երեխայի հույզերը, երևակայությունը, մտածողությունը: Դերային խաղի առավելությունն այն է, որ երեխան կամավոր և հաճույքով է ենթակվում խաղի կանոններին: Սա դարձնում է երեխային ավելի կշռադատված և նախաձեռնող: Միևնույն ժամանակ դերային խաղի միջոցով երեխաները սովորում են գնահատել, վերահսկել իրենց: Երեխաները ինքնակամ և գիտակցաբար են ընդունում դերախաղի մեջ ներգրավված մյուս երեխաներին:

Մանկական խաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևոր գործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում:

Ծեսերը որպես դերախաղ և դրանց դերը երեխայի կյանքում

Հայկական ավակդական ծեսերը ևս մեծ դեր և նշանակություն ունեն երեխաների զարգացման գործում: Նախ սկսենք նրանից, որ ծեսի միջոցով դեռ նախադպրոցական տարիքից երեխաները ծանոթանում և յուրացնում են ազգայինը:  Կար մի ժամանանակահատված, երբ ծեսերը կարծես անտեսվել էին: Սակայն աշխատանքը, փորձը ցույց տվեց, որ ծեսերի միջոցով ևս երեխաները շատ արագ յուրացնում և մտնում են դերախաղի մեջ: Ծիսական տիկնիկները ևս այդ գործընթացում ունեն իրենց մեծ դերը, մանավանդ երբ երեխաները իրենք են պատրաստում այդ տիկնիկները, և պատրաստման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով ծանոթանում տիկնիկի պատմությանը և դերին ու նշանակությանը ծեսի ժամանակ: Այդ տիկնիկներից են  ,,Ասիլ-Վասիլը, Ուտիս տատաը, Ակլատիզը, Վիճակի Արուսը…….

Ծեսերից Զատկի  ծեսը իր մեջ պարունակում է շատ դերախաղ, որոնք ամբողջացած են  զատկական խաղերի, երգերի և պարի մեջ:

Ես իմ խմբում, 3-4տ-ի հետ  առաջին անգամ  Զատկի ծես անցկացրեցի:

Առաջին հայացքից այն շատ բարդ և անհնար էր թվում: Սկզբում նախ երեխաներին  բացատրեցի  ծեսի կարևորությունը ,   ներկայացրեցի երգերը, խաղեորը:

Ի զարմանս ինձ երեխաները հաճույքով սովորեցին երգերը:

Ծեսին երեխաները   շատ ուրախ և անմիջական  մասնակցեցին զատկական խաղերին,երգեցին

երգերը և վերջում  օգտվեցին միասին պատրաստած ծիսական սեղանից:

Ծաղկազարդի  ծեսը ևս յուրովի դերախաղ է և ոչ միայն. Այդ ծեսի շնորհիվ սովորում են հոգալ բնության մասին, խնամել ծառերը, ծաղիկները, իրենց շրջապատող բնությունը: Երեխայի մեջ ձևավորում է սեր և հոգատար վերաբերմունք դեպի բնությունը, զարգացնում է երեխայի ազատ ու անկաշկանդ խոսքը:

 

 

 

Հարսանեկան ծեսը նույնպես իր մեջ պարունակում է դերախաղ, նույնիսկ կարելի է ասել, որ այս ծեսը սկզբից մինչև  վերջ դերախաղ է. Հարսի, փեսայի, հարսնաքրոջ…..

Հարսանեկան ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում , նախ երեխաների հետ սովորեցինք ծիսական երգերն ու պարերը, որը երեխաները մեծ ոգևորությամբ էին անում: Հարսանեկան ծիսական երգերը ևս ամբողջությամբ դերախաղ են, որոնք երեխաները կատարում են յուրովի իրենց ընկալմամբ: Երեխաները մասնակցեցին ծեսին մեծ ոգևորությամբ սկզբից մինջև վերջ, երգեցին,պարեցին ուրախացան: Վերջում ոգևորված օգտվեցինք հարսանեկան հյուրասիրքությունից:

 

 

Համբարձման ծեսը, ինչպես մնացած բոլոր ծեսերը, նույնպես սկզբից մինչև վերջ յուրովի դերախաղ է, որի միջոցով  երեխաները սովորում են անկաշկանդ շփվել մեծահասակների և անծանոթների հետ, ինքնքհաստատվել, ընդունել ինքնուրույն որոշումներ:

Ինմ փորձը ցույց տվեց, որ երեխաները ինքնքկամ, մեծ սիրով և  ոգևորությամբ են մասնակցում ծիսական արարողություններին և սխալ է այն միտքը, թե նախադպրոցական տարիքի երեխաները չեն կարող ընկալել, յուրացնել ծեսի նշանակությունը և դերը մեր կյանքում: Նրանք իրենց տարիքին համապատասխան ընկալում և յուրացնում են:

 

 

Ըստ ինձ դերախաղի ամբողջ նպատակը այն է որ երեխաները սովորեն անմիջական և անկաշկանդ  հաղորդակցվել իրար հետ : Ծեսերը ևս իրենց մեծ դերն ու նշանակությունը  ունեն այս գործնթացում:

                                      Եզրակացություն 

  • Դերախաղը հաճելի, զվարճալի և ուսանելի պետք է լինի
  • Դերախաղը կարող է լինել ինքնաբուխ
  • Սահմանափակումներ չպետք է լինեն, որպեսզի երեխան չձանձրանա
  • Դերային խաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ
  • Ակտիվորեն զարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը
  • Խաղը երեխայի կյանքի զարգացման գործոնն է
  • Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը
  • Դերային խաղերը անհրաժեշտ են երեխաներին, այլապես նրանք կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ
  •  Խաղը կարգավորում է ոչ միայն երեխայի վարքը, այլ նաև նրա ներքին աշխարհը, օգնում է հասկանալ ինքն իրեն, իր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ: Սա միակ ոլորտն, է որտեղ նա կարող է դրսևորել նախաձեռնություն, ստեղծագործական ակտիվություն: Երեխան խաղում է, խաղի մեջ սովորում է վերահսկել և գնահատել ինքն իրեն, հասկանալ այն, ինչ նա անում է, սովորում է ճիշտ գործել:
  • Մանկական խաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևորգործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում
  • Ծեսերը ևս իրենց մեծ դերն ու նշանակությունը ունեն այս գործնթացում, քանի որ յուրաքանչյուր ծես իր մեջ պարունակում է խաղ, դերախաղ:

 

 

 

 

                   Օգտագործված գրականություն 

 

  • Դպիր
  • Ջ.Ռոդարի. <<Ստեղծագործական երևակայության քերականություն>>
  • Ուուցումը խաղի միջոցով
  • Համացանց

 

 

 

 

Реклама
Рубрика: Ֆիլմեր, Դիպլոմային աշխատանքներ, Ծեսեր

Համբարձման ծես

Նախադպրոցական կրթության շրջանավարտների ավարտական նախագիծ՝ «Համայնքային ծես» երկարաժամկետ նախագծով Արտաշատի թիվ «6» մանկապարտեզում մայիսի 11-ին իրականացրեցինք «Համբարձման ծեսը »:32256234_1884253684960694_9083094642576064512_n Читать далее «Համբարձման ծես»

Рубрика: Без рубрики

Զատկի ծես

Հոդված

Ես` Անահիտ Գալստյանս, ծնվել և ապրում եմ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում, որը հայտնի է իր անուշաբույր և բազմատեսակ մրգերով: Գյուղից շատ գեղեցիկ է Մասիս սարի տեսարանը : Ամուսնացած եմ,  ունեմ երկու որդի: Մեծ որդիս սովորում է առաջին դասարանում և իր ակտիվ մասնակցությունն է դրսևորում մեր քոլեջի կազմակերպած միջոցառումներին: Ես արդեն  մոտ երկու տարի է՝ աշխատում եմ Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, ներկայիս պահին` կրտսեր խմբում:

Իմ անմիջական ղեկավարի կողմից հանձնարարական ստացա իմ խմբասենյանկում կազմակերպել և անցկացնել մեր ավանդական ծեսերից մեկը, քանի որ այդ ժամանակահատվածը համընկավ Սուրբ Զատիկի տոնին, ծնողների հետ միասին որոշեցինք երեխաների հետ նշել այդ գեղեցիկ ծեսը: Այդ միտքը հետապնդում էր երկու գաղափար

  1. Քանի որ կրտսեր խմբում մենք չենք կազմակերպում հանդես
  2. Երեխաները կստանան հոգևոր կրթություն և կանցկացնեն հետաքրքիր ժամանակ

Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսեցի մեկ շաբաթ առաջ: Առաջին մի քանի օրն երեխաներին պատմեցի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Զատիկի մասին.

___ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի  Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկն է։ Այդ օրը <<Բարևի>> փոխարեն մենք բոլորս իրար ողջումում ենք հետևյալ կերպ`

__ Քրիստոս հարյավ ի մեռելոց

__Օրհնյալ է հարությունն Քրիստոսի

Այս տոնը շատ սպասված և սիրված տոն է:

Խմբում հավաքվեցինք և երեխաներին ասացի, որ   բոլորդ տեսել եք, թե ինչպես են ձեր մայրիկները պատրաստվում այս տոնին` ձու են կարմարացնում, բրնձով և չամիչով փլավ են պատրաստում, բանջար են տապակում, գաթա են թխում, մենք ձեզ հետ միասին այստեղ տոնելու եմք այդ գեղեցիկ տոնը:  Մենք միասին զարդարելու ենք ծառ, ձու ենք դատարկելու և ներկելու, որպեսզի կախենք մեր ծառից, ինչպես նաև միասին պատրաստելու ենք Սուրբ Զատկի սեղան, և միասին ձու ենք կռվացնելու, կարմրացրած ձվերով խաղալու ենք:

Երեխաները մեծ ոգևվորվածությամբ  այդ մեկ շաբաթվա ընթաքում մասնակցեցին կազմակերպած բոլոր միջոցառումներին` միասին դատարկեցինք ձվերը, ապա դրանք ներկեցինք և կախեցինք ծառից, միասին զարդարեցինք սեղանը, դահլիճում կազմակերպեցինք և խաղացինք շատ տարբեր հետաքրքիր խաղեր:

Այդ ընթացքում երեխարաները շատ բաներ սովորեցին և սերտեցին`

  • Երեխաներ մեջ խորացավ խմբակային աշխատելու ունակությունը
  • Դարձան ավելի հանդուժող միմյանց նկատմամաբ
  • Զարգացավ մանր և մեծ մոտորիկան
  • Ձեք բերեցին գիտելիքներ ծեսի մասին
  • Անցկացրեցին հետաքրքիր և ուրախ ժամանակ

Ծեսն ամփոփեցինք իմ և երեխաների կողմից զարդարված տոնական սեղանի շուրջ Մարինե Մկրտչյանի բլոգի ծիսական  երգերի ուղեկցությամբ, օրվա ավարտին երեխաները շատ տպավորված և ոգևվորված ծնողների հետ կիսվում էին իրենց տպաորություններով: